Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները դժվարանցանելի են մնում


Այսօր ժամը 10։30-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ, Արագյուղ - Բուժական, Տավուշի եւ Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Լոռու, Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG