ՈՒրբաթ, Ապրիլ 18, 2014 Ժամանակը Երեւանում 07:53

Լուրեր

Էրդողանը վստահեցնում է` Օջալանը կմնա բանտում

Թուրքիա - Աբդուլա Օջալանը Իմրալի կղզու բանտի մոտ` թուրքական դրոշի ֆոնին, 18-ը փետրվարի, 1999թ.

Տեքստի չափը - +
11.01.2013
Թուրքիայի կառավարությունը չի ծրագրում Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի ցմահ ազատազրկումը փոխարինել տնային կալանքով, երեկ հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

«Օջալանի տնային կալանքի հարց գոյություն չունի։ Այստեղ ամեն ինչ այնքան պարզ է», - Hurriyet պարբերականի փոխանցմամբ` ասել է Էրդողանը Սենեգալում կայացած ասուլիսի ժամանակ։

Այդուհանդերձ, ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի վարչապետը թերեւս մի զիջում արել է. նա հայտնել է, որ կարգադրել է հեռուստացույց տեղադրել Իմրալի կղզու բանտում Օջալանի խցում։

Թուրքիայի իշխանությունները օրերս հաստատել են, որ բանակցություններ են սկսել Քրդական բանվորական կուսակցության ազատազրկված առաջնորդի հետ։

Էրդողանը անդրադարձել է նաեւ նախօրեին Փարիզում քուրդ երեք ակտիվիստուհիների սպանությանը` զգուշության, հապշտապ մեկնաբանություններ չանելու եւ քննության ավարտին սպասելու կոչ անելով։

«Մենք Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շարունակվող գործընթաց ունենք. սա կարող է լինել այդ գործընթացը վնասելուն ուղղված սադրանք, կամ ներքին հակամարտություն... Դեռ չգիտենք», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Օրացույց

Ամենակարդացվողը