Երկուշաբթի, նոյեմբերի 24, 2014 Ժամանակը Երեւանում 10:37

Լուրեր

Բաքվում դատում են թալիշ լրագրողին

Ոստիկանը ուղեկցում է ձերբակալված Հիլալ Մամեդովին, Բաքու, 22-ը հունիսի, 2012թ.

11.01.2013
Ադրբեջանում սկսվում է իրավապաշտպան, «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատը։

Մամեդովը, ով հայտնի է որպես YouTube-ի «Ты кто такой? Давай, до свидания!» տեսանյութի հեղինակ, մեղադրվում է թմրանյութեր պահելու, պետական դավաճանության եւ ծայրահեղականության մեջ։

Թալիշ լրագրողին սպառնում է ցմահ ազատազրկում։ Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանը հունվարի 9-ին եւ 10-ին անցկացրել է այս գործով նախնական նիստը։

Իր հրապարակումներում Մամեդովն ակտիվորեն հանդես է եկել լրագրողների եւ Ադրբեջանի հարավում բնակվող իրանալեզու թալիշների իրավունքների պաշտպանության օգտին:

Թալիշ լրագրողը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք կեղծ եւ պնդելով, որ իր դեմ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Օրացույց