Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորի մահվան գործով` 4 ձերբակալված


Ադրբեջանցի զինվորները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ադրբեջանցի զինվորները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ադրբեջանի բանակի զինվոր Ջեյհուն Ղուբադովի մահվան գործով արդեն 4 ձերբակալված կա։ Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով աղբյուրը դատախազությունում։

Հայտնի է, որ ձերբակալվածներից մեկը սպա է, եւս մեկը` շարքային։

19-ամյա զինվորը մահացել է հունվարի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասի պահակակետում։ Նախնական վարկածն այն էր, թե Ղուբադովը մահացել է սրտի նոպայից, սակայն զինծառայողի մայրը լրատվամիջոցներին հայտնել է, որ որդու մահվան պատճառը բռնությունն է, եւ ներկայացրել մահացածի լուսանկարները, որոնց վրա հստակ երեւում են բռնության հետքերը։

Զինվորի մահվան հերթական դեպքի կապակցությամբ Ադրբեջանում ստորագրահավաք է սկսվել երկրի նախագահ Իլհամ Ալիեւին դիմելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG