Մատչելիության հղումներ

Էրդողան. «Քուրդ ակտիվիստների սպանությունը PKK շարքերում առկա տարաձայնության արդյունք է»


Թուրքիայի վարչապետի համոզմամբ` քուրդ ակտիվիստների՝ երեկ Փարիզում տեղի ունեցած սպանությունը կարող է ներքին հակասությունների հետեւանք լինել։

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է. - «Արդեն իսկ սպանության որոշ տեխնիկական դետալներ են ի հայտ գալիս, որոնք բավական հետաքրքրական են։ Գրասենյակ, որտեղ սպանվել են քուրդ ակտիվիստները, հնարավոր չէր մուտք գործել առանց հատուկ կոդն իմանալու։ Արդեն իսկ պարզ է, որ սպանվածներն իրենք են բացել դուռը մարդասպանի առջեւ»:

Նա չի բացառել, որ սպանությունը կարող է իրականացված լինել Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի ներսում գործող ուժերի կողմից։

«Դրա հավանականությունը շատ մեծ է։ Այս ամենը սադրանք է հիշեցնում», - նշել է Էրդողանը։

PKK-ի հիմնադիր անդամ Սաքինե Ջանսըզը, Բրյուսելում գործող «Քուրդիստանի ազգային համագումար» կազմակերպության Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանն ու Փարիզի քրդական լրատվական կենտրոնի աշխատակից Լեյլա Սոյլեմեզը սպանվել են երեկ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում։

Ուշագրավ է, որ սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ բանակցություններ են վարում Իմրալի կղզու բանտում գտնվող PKK առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG