Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյում կտեղափոխվի


Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյում
Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյում
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը կտեղափոխվի Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնական Ռեֆորմա պողոտայից` իրավապաշտպանների բողոքներից հետո, որոնք շեշտում են, որ բռնապետը արժանի չէ տվյալ վայրում արձան ունենալու պատվին։ Այդ մասին հաղորդում է France Press լրատվական գործակալությունը։

Արձանը տեղափոխելու որոշման մասին երեկ հայտարարել է Մեխիկոյի քաղաքապետ Անխել Մանսերան` հավելելով, որ դրա համար նոր տեղ են փնտրելու` բանակցելով Ադրբեջանի դեսպանության հետ։

Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ էր ծախսել Մեխիկոյի կենտրոնական զբոսայգու բարեկարգման վրա, որտեղ անցած ամռանը տեղադրվել է Հեյդար Ալիեւի արձանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG