Մատչելիության հղումներ

Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ-ի պատվավոր անդամ


ԵԽԽՎ-ի լոգոն
ԵԽԽՎ-ի լոգոն
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան Կլոդ Մինյոնը որոշում է կայացրել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ-ի պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին:

Ազգային ժողովից ստացված հաղորդագրության համաձայն` երկուշաբթի օրը կայացած պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԽԽՎ-ի անդամներ, հանձնաժողովների եւ պատվիրակությունների նախագահներ: Արարողությանը մասնակցել են նաեւ ԵԽԽՎ-ի նախկին նախագահներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Ռենե վան դեր Լինդենը:

ԵԽԽՎ-ի պատվավոր անդամի դիպլոմի հետ միասին Նաղդալյանին հանձնվել է նաեւ ԵԽԽՎ-ի մեդալ:

«Շուրջ 10 տարի աշխատել եմ ԵԽԽՎ-ում եւ դա համարում եմ իմ քաղաքական կարիերիայի լավագույն էջերից մեկը», - շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար` հայտարարել է Հերմինե Նաղդալյանը։ Նա հավաստիացրել է, որ այս տարիներին միշտ իր պարտականությունն է համարել եվրոպական արժեքները եւ ԵԽԽՎ-ի սկզբունքները Հայաստանի հետ կամրջելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG