Չորեքշաբթի, նոյեմբերի 26, 2014 Ժամանակը Երեւանում 02:58

Լուրեր

ՀԱԿ-ը չեղյալ է հայտարարում մարտի 1-ի իր հանրահավաքը եւ երթը

Հայ ազգային կոնգրեսի լոգոն

26.02.2013
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտնեց մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում իր հրավիրած հանրահավաքը եւ դեպի Մյասնիկյանի հրապարակ երթը չեղյալ հայտարարելու մասին։

«Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ ազգային կոնգրեսը իրազեկել էր եւ այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք եւ դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։ Բայց երեկ պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել «Ժառանգություն» կուսակցությանը», - նշում է ՀԱԿ-ը` շարունակելով. - «2008 թվականի մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր եւ կարեւորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսեւորման հրամայականը՝ Հայ ազգային կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը եւ, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին»։
26 փետրվարի 2013
26 փետրվարի 2013

Օրացույց

Ամենակարդացվողը