Մատչելիության հղումներ

Մոլդովան քննադատում է Մերձդնեստրում «լարվածություն ստեղծելու» փորձերը


Մոլդովայի փոխվարչապետ Յուգեն Կարպովը
Մոլդովայի փոխվարչապետ Յուգեն Կարպովը
Մոլդովայի փոխվարչապետը քննադատել է, իր ձևակերպմամբ՝ «Մերձդնեստրում լարվածություն ստեղծելուն ուղղված քարոզարշավը»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխվարչապետ Յուգեն Կարպովը մտահոգություն է հայտնել, թե Մոսկվան և Տիրասպոլը ծրագրում են Մոլդովայում կրկնել Ղրիմի սցենարը:

Մոլդովայի՝ հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրի տարածաշրջանը 1990 թվականին անկախություն է հայտարարել: Կողմերի միջև տեղի ունեցած կարճատև պատերազմը ավարտվել է 1992 թվականին՝ Մերձդնեստրի օգտին ռուսական զինված միջամտության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG