Մատչելիության հղումներ

Սիբիրի հարավում հրդեհներ են մոլեգնում


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը քայլեր է ձեռնարկում Սիբիրի հարավում հազարավոր հեկտարների վրա մոլեգնող հրդեհները մարելու ուղղությամբ:

Օրենբուրգի շրջանում, Բայկալ լճի շուրջը, Ամուրի շրջանում, Բիրոբիջանի ինքնավար մարզում, Պրիմորսկի երկրամասում և Հեռավոր արևելքում հրո ճարակ է դարձել շուրջ 6000 հեկտար տարածություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ հրդեհի դեմ պայքարում գործարկվել է շուրջ 5000 միավոր տեխնիկա, այդ թվում ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որոնք անցած օրերին շուրջ 1000 տոննա ջուր են լցրել հրդեհված տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG