Մատչելիության հղումներ

Օրենսդիրները Իսրայելի հարցով ճնշում են գործադրում Օբամայի վարչակազմի վրա


Թեև ամբողջ աշխարհը սարսափահար նայում է Գազայում տեղի ունեցող պատերազմին և սպասում զինադադարի, ԱՄՆ-ի օրենսդիրները ճնշում են գործադրում Օբամայի վարչակազմի վրա: Նրանք պահանջում են Օբամայից չկատարել որևէ գործողություն, որը կճնշի Իսրայելին դադարեցնելու ռազմական գործողությունները Գազայում:

«Մենք այստեղ ենք՝ Իսրայելի կողքին կանգնելու համար: Մենք ոչ թե դիտորդ ենք կամ միջնորդ, այլ որպես ուժեղ գործընկեր և վստահելի դաշնակից: Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք մեր ընկերների նկատմամբ»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները՝ հավելելով, որ նմանատիպ պահերի, սակայն, մարդիկ փորձում են մեկուսացնել Իսրայելին:

Նշենք, որ այս շաբաթ ԱՄՆ օրենսդիրները կքննարկեն Պաշտպանության դեպարտամենտից 225 միլիոն դոլար Իսրայելի հակահրթիռային Iron Dome համակարգին փոխանցելու հարցը:

Հանրապետականները և դեմոկրատները քննարկում են Իսրայելին շտապ աջակցելու հարցի մանրամասները՝ հաստատել այդ ֆինանսավորումը որպես մեծ ծախսերի օրինագիծ, թե տրամադրել առանձին-առանձին: Սակայն ո´չ հանրապետականները, և ո´չ դեմոկրատները հրապարակավ դեմ չեն Իսրայելին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Անուշիկ Ավետյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG