Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ․ Զոհերը եղել են երեք օրվա ընթացքում


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, որ ադրբեջանցի 8 զինծառայողները զոհվել են վերջին երեք օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վստահեցնում է, թե հայկական զինված ուժերը «պլանավորված կերպով տարբեր ուղղություններով խախտել են պետական սահմանը և հարձակվել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի վրա», սակայն այդ «բոլոր փորձերը ետ են մղվել», «հայերը լուրջ կորուստներ են կրել և ստիպված են եղել նահանջել»:

Նախարարությունը հայտարարում է, թե «ռազմաճակատի գիծը» ամբողջությամբ վերահսկվում է ադրբեջանական զորքերի կողմից, «իսկ զոհված մարտիկների վրեժը կլուծվի»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ հերքել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ադրբեջանցիների հարձակման, այն ետ մղելու և հակառակորդի կրած բազմաթիվ կորուստների մասին՝ այն որակելով «անհիմն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG