Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության դասավանդումը կներառվի Կալիֆորնիայի դպրոցական ծրագրերում


Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Երևանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Երևանում

Կալիֆորնիայի նահանգապետ Էդմունդ Բրաունը ստորագրել է «Հայոց ցեղասպանության դասավանդման» մասին բանաձևը՝ օրենքի ուժ տալով դրան։

Այս օրենքով Հայոց ցեղասպանությունից փրկվածների ու ականատեսների բանավոր վկայությունները կներառվեն Կալիֆոռնիայի դպրոցների մարդու իրավունքների առարկայի ծրագրերում, հայտնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։

Օգոստոսի 27-ին Կալիֆորնիայի սենատը միաձայն՝ ձայների 36-0 հարաբերակցությամբ էր ընդունել այս օրենքը։ Ներկայումս Կալիֆորնիան ԱՄՆ-ի 11 նահանգներից (Ջորջիա, Իլինոյս, Կանզաս, Մասաչուսեթս, Մինեսոթա, Նյու Ջերսի, Օհայո, Նյու Յորք, Ռոդ Այլդենդ, Վիրջինիա) մեկն է, որ Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը ընդգրկել է դպրոցական ծրագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG