Մատչելիության հղումներ

ՊԲ. Հրադադարը խախտվել է 200 անգամ, արձակվել է մոտ 900 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է»,- ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG