Մատչելիության հղումներ

Շարմազանովը հանդիպել է Լատվիայի դեսպանի և ԱԳՆ քաղաքական տնօրենի հետ


ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը այսօր հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի և Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, փոխանցում է ԱԺ տեղեկատվության վարչությունը։

Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ համագործակցությունը և երկկողմ ձևաչափով, և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում: Նա շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը և ընդգծել, որ Լատվիան այդ հարցում կարող է արդյունավետ կամուրջ լինել:

Հյուրերը նշել են, որ չնայած Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, այնուամենայնիվ իրենց նպատակն է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրեր գտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG