Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը խոսելով համագործակցության առաջիկա ծրագրերի մասին՝ նշել է, որ մոտակա ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով և ակտիվորեն զարգացնել հարաբերությունները տնտեսական ոլորտում: Նրա հավաստմամբ, հաջորդ ամիս կկազմակերպվի հայ-լիտվական գործարար համաժողով, որը կարող է ձևավորել փոխգործակցության բովանդակալից մեծ օրակարգ:

«Լիտվայի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրն աջակցել է Եվրամիության հետ Հայաստանի երկխոսությանը, և հանդիպմանը Հանրապետության Նախագահից լսելով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածության մասին, համագործակցության այս ձևաչափում ևս տեսնում է ընդհանուր ծրագրեր ու Լիտվայի՝ որպես Եվրամիության անդամ երկրի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG