Մատչելիության հղումներ

Լատվիայի «սև ցուցակում» է հայտնվել ռուս դերասան Իվան Օխլոբիստինը


Ռուս դերասան, սցենարիստ և ռեժիսոր Իվան Օխլոբիստին, արխիվ
Ռուս դերասան, սցենարիստ և ռեժիսոր Իվան Օխլոբիստին, արխիվ

Լատվիայի «սև ցուցակում» է հայտնվել ռուս դերասան, սցենարիստ և ռեժիսոր Իվան Օխլոբիստինը։

«Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչին, մասնավորապես, զայրացրել է ռեժիսորի այն արտահայտությունը, որ «միասեռականներին պետք է այրել»։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ըստ արտգործնախարարի, դերասանի որոշ արտահայտություններ նաև միջէթնիկական թշնամանք են առաջացնում։

Նոյեմբերի 7-ին Օխլոբիստինը պետք է ելույթ ունենար Ռիգայի քաղաքային խորհրդում։

Ամռանը Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչի հրամանով անորոշ ժամանակով արգելվել էր նաև ռուս երաժիշտներ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի մուտքը Լատվիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG