Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ուսանողը կրակել է մարդկանց վրա, ապա ինքնասպանություն գործել


ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի մոտակայքում գտնվող Մերիսվիլ ավանի ավագ դպրոցի ճաշարանում երեկ մի ուսանող կրակ է բացել մարդկանց վրա, ապա ինքնասպանություն գործել։

Մեկ ուսանող մահացել է, չորսը տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։

Ոստիկանները չեն հայտնել տեղի ունեցած դեպքի դրդապատճառները։ Ավագ դպրոցի ուսանողների փոխանցմամբ՝ այդ անձը վայելել է համադասարանցիների հարգանքը և համարվել է լավ մարզիկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG