Մատչելիության հղումներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց և Դիլիջանի լեռնանցքների, Կոտայքի, Ջաջուռի և Գորիսի ավտոճանապարհների մերկասառույցը մշակված է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG