Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստը


Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքական խորհուրդի որոշմամբ ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը, մեկ այլ որոշմամբ էլ ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Պողոս Շահինյանը:

«Քաղաքական խորհուրդը նաև լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG