Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հետաձգում է ռազմանավերի մատակարարումը Ռուսաստանին


Ֆրանսիա - Ռուսաստանի պատվիրած «Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ռազմանավը Սեն Նազեր նավահանգստում, սեպտեմբեր, 2014թ․
Ֆրանսիա - Ռուսաստանի պատվիրած «Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ռազմանավը Սեն Նազեր նավահանգստում, սեպտեմբեր, 2014թ․

Ֆրանսիան հետաձգում է ռազմանավերի մատակարարումը Ռուսաստանին, ինչի պատճառը ուկրաինական ճգնաժամն է։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ իր հայտարարությունում ասել է, որ Արևելյան Ուկրաինայի ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս երկու նավերը տրամադրել Ռուսաստանին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ զգուշացրել էր, որ Ֆրանսիան թանկ կվճարի, եթե ժամանակին տեղ չհասցնի նավերը։ Պաշտպանության փոխնախարարը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ֆրանսիան ստիպված կլինի փոխհատուցել վնասը և վերադարձնել նավերի համար նախօրոք վճարված գումարը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Ֆրանսիան այս քայլին գնաց արևմտյան դաշնակիցների ճնշումների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG