Մատչելիության հղումներ

Մեքենաների հրկիզման դեպքերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել


Հրկիզված մեքենաներից մեկը
Հրկիզված մեքենաներից մեկը

Հայաստանի քննչական կոմիտեն «Նախախորհրդարան»-ի վեց անդամների և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի հրկիզված ավտոմեքենաների դեպքերի առնչությամբ առայժմ հինգ քրեական գործ է հարուցել։

Մեքենաների տերերը ճանաչվել են տուժող։ Չորս գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել: Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Կարո Եղնուկյանի մեքենայի հրկիզման փորձի առթիվ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննության շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը բացահայտելու համար։

«Բոլոր քրեական գործերով նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ քրեական գործերով քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG