Մատչելիության հղումներ

Օբաման արգելել է ԱՄՆ-ից որևէ ապրանք արտահանել Ղրիմ


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ԱՄՆ-ից որևէ ապրանք կամ ծառայություն արտահանել Ղրիմ։ Պատժամիջոցներ կկիրառվեն նաև Ղրիմում գործող 17 անձանց և 7 կազմակերպությունների նկատմամբ։

Օբաման նաև Ռուսաստանին կոչ է արել վերջ դնել Ղրիմի անեքսիային։

Ավելի վաղ Եվրամիության առաջնորդներն էին Ղրիմի թերակղզում ներդրումներ անելու արգելքի որոշում ընդունել:

ԱՄՆ-ի նախագահը թեև ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրենքը, սակայն նաև ասել է, որ դրանք դեռ գործի չեն դրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG