Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Լոռու մարզ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանում, այնուհետև մասնակցել Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ պետական պարգևներ է հանձնել։

«Տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, նախագահ Հրանտ Վարդանյանը՝ հետմահու, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահՄաքսիմ Հակոբյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG