Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում պաշտոնական Թեհրանը պատասխան քայլով հանդես կգա, տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հայտարարությունը:
Մասնավորապես` Լարիջանին սպառնացել է նոր թափով զարգացնել իրանական միջուկային տեխնոլոգիաները: Ըստ պաշտոնական Թեհրանի բանակցությունների ձախողման հիմնական պատասխանատուն Վաշինգտոնն է: