Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով Մինսկում անցկացված բանակցությունները արդյունք չեն տվել


Հունվարի 31-ին Մինսկում անցկացված բանակցությունները, որոնց նպատակն էր վերջ դնել ռազմական գործողություններին Ուկրաինայի արևելքում, առաջընթաց չեն արձանագրել:

Բանակցություններում Ուկրաինան ներկայացնող նախկին նախագահ Լեոնիդ Կուչման «Ինտերֆաքսին» ասել է, որ անջատականների երկու ներկայացուցիչները ուլտիմատումներ են ներկայացրել և հրաժարվել են քննարկել «անհապաղ հրադադար հաստատելու և ծանր զինտեխնիկան հետ քաշելու» առաջարկները:

Շուրջ չորս ժամ տևած բանակցություններին, որոնք անցկացվել են Բելառուսի արտգործնախարարության շենքում, ներկա են եղել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Թալիավինին, ինչպես նաև ապստամբներին ներկայացնող Դենիս Պուշիլինինն ու Վլադիսլավ Դեյնեգոն:

Պուշիլինն, իր հերթին, հայտարարել է, որ անջատականները մերժում են ուլտիմատումների լեզուն և Ուկրաինային է մեղադրել խաղաղարար գործընթացը տապալելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG