Մատչելիության հղումներ

Ճապոնիային վրդովեցրել է պատանդի գլխատումը


Ճապոնացի լրագրող Կենջի Գոտո, արխիվ
Ճապոնացի լրագրող Կենջի Գոտո, արխիվ

Ճապոնիան զայրույթով է ընդունել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ճապոնացի լրագրող Կենջի Գոտոյի գլխատումը պատկերող տեսանյութի հրապարակումը:

Վարչապետ Շինզո Աբեն այսօր ասել է, որ Տոկիոն «չի հանձնվի» և հայտարարել է, որ իր երկիրը ընդլայնելու է «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրներին տրամադրվող աջակցությունը:

Հունվարի 25-ին «Իսլամական պետության» զինյալները հայտարարել էին ճապոնացի մեկ այլ լրագրողի՝ Խարունու Յուկավուի սպանության մասին։

Ավելի վաղ նրանք Յուկավուի և Գոտոյի համար պահանջել էին 200 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG