Մատչելիության հղումներ

Բերուչաշվիլին Մոսկվային կոչ է անում դադարեցնել ագրեսիվ քաղաքականությունը


Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ասուլիսի ժամանակ, 2-ը մարտի, 2015թ․
Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ասուլիսի ժամանակ, 2-ը մարտի, 2015թ․

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ագրեսիվ քաղաքականությունը ինքնիշխան պետությունների նկատմամբ։

Վրացի պաշտոնյան վերահաստատել է պաշտոնական Թբիլիսիի աջակցությունը Կիևին և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ուկրաինան միակ դեպքը չէ, ասել է Բերուչաշվիլին՝ հիշատակելով նաև Աբխազիան ու Հարավային Օսիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG