Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնշանավորվի հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմամբ:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ոգեկոչման արարողություններին ակնկալվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը:

Դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի բարեկամը և վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու գործում:

«Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է և գիտակցում է ոգեկոչման միջոցառումների կարևորությունը, ինչպես աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդիկ են այն գիտակցում», - ասված է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG