Մատչելիության հղումներ

Սավչենկոն խնդրել է իր համար հատուկ սննդակարգ մշակել հացադուլից դուրս գալու համար


Ռուսաստանցի երկու լրագրողի սպանության համար մեղադրվող և անցած տարվա հուլիսից Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում պահվող ուկրաինական ռազմաօդային ուժերի օդաչու Նադյա Սավչենկոն կալանավայրի ղեկավարությանը խնդրել է իր համար հատուկ սննդակարգ մշակել՝ հացադուլից դուրս գալու համար, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը՝ հղում անելով Սավչենկոյի փաստաբանին:

Փաստաբան Նիկոլայ Պոլոզովը իր պաշտպանյալի դիմումի լուսապատճենը հրապարակել է Թվիթերի իր միկրոբլոգում:

Սավչենկոն որոշել է դադարեցնել հացադուլը հինգշաբթի օրը, այն բանից հետո, երբ նրան այցելած գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ նրա առողջական վիճակը այնքան է վատթարացել, որ ուկրաինուհուն անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG