Մատչելիության հղումներ

Նյու Յորքում գազի հնարավոր արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունից շենքեր են փլուզվել


Նյու Յորքում մարտի 26-ին հուժկու պայթյուն է որոտացել, որի պատճառով երկու բազմաբնակարան շենք փլուզվել է, հարակից երկու շենքում է հրդեհ է բռնկվել:

Նախնական հաղորդագրությունների համաձայն, 12 մարդ վնասվածքներ է ստացել, երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ըստ նախնական վարկածի՝ գազի արտահոսքն է պայթյուն առաջացրել:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դի Բլազիոն ասել է, որ պայթյունի պատճառով փլուզվել է ոչ միայն այն շենքը, որտեղ այն տեղի է ունեցել, այլ նաև հարևան շենք:

Պայթյունից տուժած շենքերը գտնվում էին փոքր բիզնեսի և ռեստորանների տարածք համարվող Իսթ Վիլիջ թաղամասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG