Մատչելիության հղումներ

Էական բացահայտում՝ Germanwings-ի ավիաաղետի մեղավոր համարվող օդաչուի տանը


Գերմանիայի ոստիկանությունը պնդում է, որ էական բացահայտում է կատարել խուզարկելով կործանված A 320 ինքնաթիռի օդաչուի բնակարանը:

Իրավապահներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում, գերմանացի օդաչուին ճանաչողները բնորոշել են նրան որպես քաղաքավարի, հանգիստ մարդ:

Ինչպես ենթադրում են քննիչները, Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի մեղքով, ով, մենակ մնալով օդաչուների խցիկում, երբ հիմնական օդաչուն դուրս է եկել, փակել է դուռը, որպեսզի որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ և սկսել է իջեցնել թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը և 150 ուղևորների մահվան պատճառ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG