Մատչելիության հղումներ

Դանակահարություն «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ


Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում դանակահարվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանը։

Թատերական հրապարակում նաև ձվեր են շպրտել Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած շարժման անդամների, հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։

Հիշեցնենք, մի քանի շաբաթ առաջ ավտոերթով Գյումրի մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, քաղաքի մոտ կուտակումներ նկատելով, չմտան Գյումրի՝ խուսափելով հնարավոր սադրանքներից։ Այս անգամ Գյումրիի քաղաքային իշխանությունները ընդունել էին ընդդիմադիր միավորման հանրահավաքի մասին իրազեկումը։

«Որևէ սադրանք, որ այդ օրը տեղի ունենա, վերագրվելու է միայն և միայն իրավապահ մարմիններին»,- ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG