Մատչելիության հղումներ

Վերմոնթի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձև է վավերացրել


ԱՄՆ - Վերմոնթի նահանգային խորհրդարանի շենքը նահանգի մայրաքաղաք Մոնպելյեում
ԱՄՆ - Վերմոնթի նահանգային խորհրդարանի շենքը նահանգի մայրաքաղաք Մոնպելյեում

ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է վավերացրել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ նահանգային խորհրդարանի նիստին մասնակցել և ելույթներ են ունեցել գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա Ուոլրաթը:

Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականը հիշեցնում է, որ Վերմոնթի նահանգապետ Ջեյմս Դագլասը համապատասխան հայտարարությամբ 2004 թվականի ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր, և որ ամերիկյան 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG