Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն չի մասնակցի մայիսի 9-ի մոսկովյան շքերթին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթին։

Շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում Լուկաշենկոն հայտարարել է, որ մայիսի 9-ին ներկա է լինելու Միսնկում անցկացվելիք շքերթին, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք կկարողանա այցելել մայիսի 7-8-ին, որպեսզի, իր խոսքով՝ «ցուցաբերի միասնությունը ռուս ժողովրդի, և մյուսների հետ, ովքեր գնահատում են այդ հաղթանակը»։

25 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հնդկաստանի, Չինաստանի, Սերբիայի և Հյուսիսային Կորեայի, հաստատել են մոսկովյան շքերթին մասնակցելու իրենց պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, աշխարհի շատ երկրների առաջնորդներ մերժել են Կրեմլի հրավերը։ Նրանց թվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և ուրիշներ։

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով նույնպես հրաժարվել է Մոսկվա մեկնելուց, հայտարարել է, թե Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա անընդունելի է, այդ իսկ պատճառով իր մասնակցությունը մոսկովյան տոնակատարություններին հնարավոր չի համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG