Մատչելիության հղումներ

Պեսկով. Պուտինի այցը Հայաստան չի վտանգի ռուս-թուրքական հարաբերությունները


Ապրիլի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս պարագայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելի միջոցառումները կարող են մեկնաբանվել որպես ոչ մեկին չվնասող»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի այցը Երևան չի՞ վտանգի «Թուրքական հոսք» խողովակաշարի կառուցման հեռանկարները։

«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք շատ ամուր տնտեսական փոխշահավետ համագործակցության վրա են հիմնված»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նաև շեշտել է, որ «միաժամանակ Հայաստանը մեր հարևանն է, մի երկիր է, որի հետ մեզ կապում են անհամար թելեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG