Մատչելիության հղումներ

Թուրքիան կիսում է հայերի վիշտը. Դավութօղլու


Թուրքիան կիսում է այն հայերի վիշտը, ում ծնողները և պապերը սպանվել են Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Մենք մեկ անգամ ևս հարգանքի տուրք ենք մատուցում և կիսում 1915-ի տեղահանության ժամանակ իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի զավակների և թոռների ցավը», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հրապարակած ուղերձում:

Դավութօղլուն, սակայն, հստակեցրել է, որ Թուրքիան չի պատրաստվում ընդունել ցեղասպանություն տերմինը:

«Ամեն ինչ մեկ բառի հանգեցնելը, ընդհանրացումների միջոցով ամբողջ պատասխանատվությունը թուրք ազգի վրա դնելը... իրավական և բարոյական տեսանկյունից խնդրահարույց է», - ասել է նա:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG