Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանությունը տոնել է Միացյալ Նահանգների անկախության 239-ամյակը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը այսօր տոնել է Միացյալ Նահանգների անկախության 239-ամյակը:

Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գովեստով արտահայտվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերության մասին՝ շեշտելով պատմական, մշակութային ու ընտանեկան կապերը, որ միավորում են երկու երկրներին, հայտնում է դեսպանատունը։

Անկախություն տոնը, որն ամերիկացիները համարում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրը, նշվում է հուլիս 4-ին՝ նշանավորելով Անկախության հռչակագրի ընդունումը 1776թ. հուլիսի 4-ին:

«1776թ. հուլիսի 4-ին մի խումբ հայրենասերներ հայտարարեցին, որ ամերիկացիներն այսուհետ պետք է ապրեն առանց բռնակալության, ունենան մտածելու ու իքնարտահայտվելու ազատություն և իրենք որոշեն, թե ինչպես են կառուցում իրենց կյանքը: Այժմ, 239 տարի անց, ունենք ժամանակի փորձությանը դիմացած ժողովրդավարություն, որ այնժամ անհավանական էր թվում, ու ունենք հիշյալ ազատությունները, որոնք մենք՝ ամերիկացիներս ու նաև ողջ աշխարհը, այդքան արժևորում են»,- ասել է դեսպան Ռիչարդ Միլսը:

Անդրադառնալով Երևանյան լճի հարևանությամբ գտնվող դեսպանատան համալիրի 10-ամյակին՝ դեսպանը Միլսը մեծարել է դեսպանությունում ամենաերկար աշխատած տասը հայ աշխատակիցներին՝ նշելով, որ դեսպանությունն իրապես ուժեղ է ոչ թե շաղախի ու քարերի ամրության, այլ այն մարդկանցով շնորհիվ, ովքեր ամեն օր մեծ նվիրումով իրենց ներդրումն են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել «Հոլիվուդ նոն-ստոպ» ծրագրով՝ հնչեցնելով տարբեր շրջանի հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը: Այս համերգով պաշտոնապես մեկնարկել է մշակութային, հատկապես ամերիկյան մշակույթին վերաբերող միջոցառումների մի շարք, որը դեսպանությունը կիրականացնի հուլիս ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG