Մատչելիության հղումներ

ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն է տվել նոր Հայկական հանրագիտարանի ստեղծմանը


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մասնաշենքը, արխիվ
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մասնաշենքը, արխիվ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հավանություն է տվել նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու տասը հատորից` թվային, և տպագիր տարբե­րակ­ներով: Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակ­ների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016 - 2026 թվականներին:

«Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը մտադիր է դիմել Հայաստանի կառավարությանը՝ Հայ­կական հանրագիտարանի հրատարակությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու համար», - ասված է տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը հրատարակվել է 1974–1987 թվականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG