Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մեկուսարաններում այս տարի 125 մարդ է մահացել


Ռուսաստանի ոստիկանության բաժանմունքներում, մեկուսարաններում 2015 թվականի ընթացքում 125 մարդ է մահացել: Այս տվյալը փոխանցում է «Մեդիազոնա» իրավապաշտպան կայքը` վկայակոչելով «Ռուսական էբոլա» ծրագրի ուսումնասիրությունը, որն արձանագրում է մահվան դեպքերը մեկուսարաններում և օգտվում է բաց աղբյուրներից:

Պաշտոնական մարմինները որպես ձերբակալվածների, կալանավորվածների կամ դատապարտյալների մահվան պատճառներ հաճախ նշում են «ինքնազգացողության կտրուկ վատթարացումը»՝ նման կերպ է բացատրվել 70 դեպք: Մյուս պատճառների թվում նշվում է ինքնասպանությունը` 40 դեպք, ինչպես նաև հիվանդություններն ու վնասվածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG