Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է 1991 թվականին նախկին Խորհրդային Միությունից անկախանալու մերձբալթյան երեք երկրների որոշման օրինականությունը: Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է դատախազության խոսնակը:
Համապատասխան հայցով դատախազությանը դիմել են Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության երկու պատգամավորներ, պնդելով, թե Էստոնիային, Լիտվային և Լատվիային անկախություն շնորհելու՝ նախկին միության Պետխորհրդի որոշումը անօրինական է:
Ենթադրվում է, որ այս նախաձեռնությունը առաջընթաց չի ունենա:
Ռուսաստանի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ հոռետեսական մոտեցում ունեն:
Երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում լրագրողներին ասել է, թե այդ հայցի մասին ոչինչ չի լսել, և ընդգծել է, որ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ ու միջազգային համաձայնագրեր ունի մերձբալթյան երկրների հետ:
Իսկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն վրդովված արձագանքել է․ - «Ոչ ոք մեզ սպառնալու իրավունք չունի, մեր անկախությունը ձեռք է բերվել Լիտվայի ժողովրդի արյան և զոհողությունների գնով»: