Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել 5-րդ անձին


ՀՀ քննչական կոմիտեի շենքը
ՀՀ քննչական կոմիտեի շենքը

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով մեղադրանք է առաջադրվել հինգերորդ անձին։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաև Սեյրան Խաչատրյանը։

«Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը ևս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սեյրան Խաչատրյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով («Ծեծ») և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասված է Քննչականի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, այս գործով հունիսին ևս 4 անձ էր ներգրավվել որպես մեղադրյալ, նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»), իսկ 4-րդի նկատմամբ նույն մեղադրանքով հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից են, մարզպետի որդին այս գործով անցնում է որպես վկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG