Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ներդրումային ընկերություններին ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին և Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող լայնածավալ ներդրումային ծրագրերը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, դրանց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշերի ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ և այլն:
Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել նախաձեռնությունների իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG