Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկել երիտասարդի, ում մոտ կռփազենք է հայտնաբերվել


Ոստիկանությունը հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին Երևանի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման է ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում:

Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG