Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունը կարող է կալանավորել երկրի տարածքում գտնվող ռուսական ունեցվածքը


Չի բացառվում, որ առաջիկայում Միացյալ Նահանգների կառավարությունը կալանք սահմանի այդ երկրի տարածքում գտնվող և Ռուսաստանի Դաշնությանը պատկանող սեփականության հանդեպ:

Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան Daily Telegraph օրաթերթը` նշելով, որ նման հայցով Վաշինգտոնի դատարան են դիմել Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերը:

Նրանք ամերիկյան դատարանից պահանջում են ԱՄՆ-ի տարածքում կյանքի կոչել Հաագայի արբիտրաժային դատարանի վճիռը, որով Ռուսաստանից հօգուտ ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի պետք է գանձվի շուրջ 50 միլիարդ ամերիկյան դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG