Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակը հերքել է հայկական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին ադրբեջանական տեղեկատվությունը


ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

«Ադրբեջանցիները հիմա էլ նոր երազանքների մեջ են ընկել», - այսպես է արձագանքել Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի այն տեղեկությանը, թե հայկական երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։

«Մի անգամ լվացքի մեքենայի դետալներով էին փորձում ապացուցել, որ իբր հայկական անօդաչու թռչող սարք են խոցել: Հիմա հետաքրքիր է՝ ի՞նչ են ներկայացնելու: Երևի ինչ-որ խաղալիք կամ կոմբայնի դետալներ»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հովհաննիսյանը։

APA գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր հայտնաբերվել և ոչնչացվել են հայկական Զինուժի երկու անօդաչու թռչող սարք, որոնք փորձել են Թերթերի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի վրայով թռիչք կատարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG