Մատչելիության հղումներ

Առաջընթաց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում


Իրանի պատվիրակությունը Վիեննայում բանակցությունների ժամանակ, 3-ը հուլիսի, 2015թ.
Իրանի պատվիրակությունը Վիեննայում բանակցությունների ժամանակ, 3-ը հուլիսի, 2015թ.

Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Դրանց ընթացքում Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող հինգ պետությունների, Գերմանիայի և Իրանի ներկայացուցիչները կարողացել են նախնական համաձայնության գալ Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցների սառեցման մեխանիզմի շուրջ:

Չնայած դրան, կողմերի միջև որոշակի տարաձայնություններ դեռևս առկա են: Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, մեկնաբանելով բանակցությունների ընթացքը, նշել է․ - «Դեռևս առկա են չորս կամ հինգ կետեր, որոնց շուրջ տարաձայնությունները հարթված չեն: Եթե համաձայնագիրը բխի մեր շահերից, մենք կստորագրենք այն: Եթե ոչ, մենք կգերադասենք ձեռնունայն վերադառնալ Թեհրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG