Մատչելիության հղումներ

Քերրին և Զարիֆը խոսում են բանակցություններում առաջընթացի մասին


Ջոն Քերրին և Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցում են Վիեննայում, 30-ը հունիսի, 2015թ․
Ջոն Քերրին և Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցում են Վիեննայում, 30-ը հունիսի, 2015թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ Վիեննայում հայտարարել է, որ իրական առաջընթաց է գրանցվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, սակայն նշել է․ - «Մենք դեռ այնտեղ չենք, որտեղ պետք է լինենք»:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ևս հայտարարել է, որ չնայած որոշ տարաձայնություններին՝ կողմերը երբեք այնքան մոտ չեն եղել համաձայնությանը, որքան այսօր, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ համաձայնությունը կկայանա:

Եթե, այնուամենայնիվ, բանակցությունները համաձայնագրով ավարտվեն, ապա Իրանը կմիանա նաև ահաբեկչության դեմ պայքարին, նշել է Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG