Մատչելիության հղումներ

Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին


ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի, արխիվ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի, արխիվ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար անցկացվելիք ընտրություններին: Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ինքը՝ Պլատինին, ով ի պաշտոնե նաև ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահն է:

«Սա շատ անձնական և մանրազնին մտորումների արդյունքում կայացված որոշում է, որում ես համադրել եմ ֆուտբոլի և իմ սեփական ապագան»,- ասել է ՈւԵՖԱ-ի 60-ամյա նախագահը, հավելելով, թե իր մտադրության մասին նամակով տեղեկացրել է ՖԻՖԱ- ի անդամ հանդիսացող բոլոր 209 երկրների ազգային կազմակերպություններին:

Ավելի վաղ ՖԻՖԱ- ի ղեկավար անձնակազմին առնչվող կոռուպցիոն սկանդալի արդյունքում կազմակերպության նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Զեպ Բլատերը: Մինչ նոր նախագահի ընտրությունները, վերջինս կշարունակի մնալ նախագահի պաշտոնակատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG