Մատչելիության հղումներ

Լեհաստանը հայտարարում է «Ոսկե գնացքի» նկատմամբ իր իրավունքների մասին


Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ այն ամենը, ինչ դուրս կբերվի նախօրեին գետնի տակ հայտնաբերված այսպես կոչված «Ոսկե գնացքից», կդառնա պետության սեփականությունը։

Լեհաստանի մշակույթի փոխնախարար Պյոտր Ժուկովսկին նշել է, որ գնացքի պեղումները ամենայն հավանականությամբ կսկսվեն գարնանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից անհետ կորած համարվող զրահագնացքը երեկ հայտնաբերվել էր լեհական Վալբժիխ քաղաքի մոտ։ Այն հայտնաբերել են մեկ լեհ և մեկ գերմանացի, ովքեր հրաժարվում են հայտնել իրենց անունները և իշխանությունների հետ շփվում են փաստաբանի միջոցով՝ պահանջելով երաշխավորել գտածոյից օրենքով իրենց հասանելի 10 տոկոս եկամտի վճարումը։

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ինչ կա գնացքում։

Տասնամյակներ առաջ Լեհաստանում առասպելներ էին պատմում նացիստների կորսված գնացքի մասին, որն, իբր, բեռնված է ոսկով։ Թեև այդ գնացքի գոյությունը հաստատող փաստեր չկան, գանձերի որսորդները տարիներ շարունակ որոնողական արշավներ էին նախաձեռնում Լեհաստանում՝ փորձելով հայտնաբերել «Ոսկե գնացքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG